Հայտնի են «Բանանց»-ի, «Գանձասար-Կապան»-ի և «Երևան»-ի մրցակիցները Եվրոպայի լիգայում
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/938207.jpg)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայկական ակումբների մրցակիցները հայտնի են:
Փոխչեմպիոն «Բանանց»-ը կմրցի բոսնիական «Սարաևո»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին Երևանում: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 19-ին: «Գանձասար-Կապան»-ը կխաղա լեհական «Լեխի», իսկ «Երևան»-ը (նախկին «Փյունիկը»)` մակեդոնական «Վարդար»-ի: «Վարդար»-ի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: