Բաժիններ՝

Փրկարարները բնակչի դին մոտեցրել են շտապօգնության ծառայության ավտոմեքենային

Հունիսի 19-ին, ժամը 08:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկի բնակչի դին շտապօգնության ծառայության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները Ն. Կ.-ի (ծնված 1970թ.) դին մոտեցրել են շտապօգնության ծառայության ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս