Բաժիններ՝

«Եթե ես լինեի Նեյմարի թիմի ավագը, նա, միևնույն է, կաներ այն, ինչ խելքին փչեր». Արսեն Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գտնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստների հետ չկան բնությունից օժտված լիդերներ:

«Խաղացողների երիտասարդ սերնդի մեջ չկան այնպիսիները, որոնց կարելի է կոչել բնությունից տված ավագներ: Ես չգիտեմ՝ ինչու է այդպես եղել: Հնարավոր է, որովհետև հիմա յուրաքանչյուր խաղացող աստղ է դարձել: Վերցնենք Նեյմարին. նա գերաստղ է, նա 170 մլն հետևորդ ունի: Նույնիսկ, եթե ես լինեի Նեյմարի թիմի ավագը, նա, միևնույն է, կաներ այն, ինչ խելքին փչեր»,- ասել է Վենգերը:

ԱԱ-ի առաջին տուրում Բրազիլիան Նեյմարի հետ ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ (1:1):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս