Գալուստ Սահակյանը Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համար պատասխանատու է համարում նաև մյուս կուսակցություններին

Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների համար ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը պատասխանատու է համարում ոչ միայն Հանրապետական կուսակցությանը, այլևս մյուս բոլոր կուսակցություններին: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ դեպքն այնպիսին է, որ ամբողջ ժողովուրդը պետք է կարողանա պատասխան տա դրան:

Հարցին` Մանվել Գրիգորյանը ձեզ համար շարունակո՞ւմ է հերոս մնալ, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ես այդ հերոսության մասին ոչ թե լսել եմ, այլ տեսել եմ, իրոք, այդ խնդիրները ժամանակի մեջ եղել են: Իսկ այս դեպքը, եթե ինչպես նկարահանած ցույց են տվել, բնականաբար, ես չեմ տեսնում այդտեղ, որ պետք է ինչ-որ ձևով կարողանանք արդարացնենք»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930