Բաժիններ՝

Քաղաքացին ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր և թողել է գրություն. ինքնասպանության փորձ Երևանում

Հունիսի 19-ին, ժամը 09:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 16ա շենքի բնակարններից մեկի դռան փականը խափանվել է, տարեց բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են Գյուլվարդ Մնացականյանի բնակարանի դուռը:

Տեղեկություն է ստացվել, որ Գ. Մ.-ը (ծնված 1948 թ.) ընդունել է մեծ քանակությամբ դեղահաբեր և թողել է գրություն՝ «իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել» բովանդակությամբ:

Գ. Մ.-ը հրաժարվել է շտապօգնության աշխատակիցների օգնությունից և հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով դեղահաբեր չի օգտագործել։

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը հոգեբանական խորհրդատվություն է տրամադրել քաղաքացու հարազատներ Տ. Մ.-ին և Գ. Ս.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս