Սեյրան Սարոյանի առողջականը վատացել է ԱԱԾ տեսանյութը դիտելուց հետո. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի հետ կապված տեսանյութից ԵԿՄ-ն եւ հատկապես Սեյրան Սարոյանը շոկի մեջ են ընկել։ Նրա առողջականը վատացել է եւ 2 օր է՝ «սիստեմաների տակ» է։
Երեկ ԵԿՄ է ժամանել գեներալի կինը՝ Նազիկը, հայտարարել, որ ստանձնում է ԵԿՄ նախագահի գործը՝ ԵԿՄ-ն պետք է շարունակի գործել։ Մոտ 30 հոգի ԵԿՄ աշխատակազմից դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու։ ԵԿՄ լրատվականը, մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը՝ նույնպես։
Բայց ԵԿՄ-ում ոմանք հակված չեն «հանձնվել», կարծում են, որ գեներալին ազատ կարձակեն։ Իսկ «անջատողականները» պլանավորում են արտահերթ համագումար՝ նոր նախագահի ընտրություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: