ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Կառավարության այսօրվա նիստում առաջարկվեց հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով `

  1. Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկում:
  2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Ամալյա Ենգոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նիստում առաջնային կքննարկվի Մանվել Գրիգորյանի հարցը, ապա նոր միայն կանցնեն նիստի օրակարգի քննարկմանը:

Նշենք, որ ավելի վաղ հունիսի 19-ին որոշում էր կայացվել ԱԺ նիստ հրավիրել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս