Ակտիվացրեք վահանաձև գեղձի աշխատանքը, արագացրեք նյութափոխանակությունը
Վահանաձև գեղձի աողջությունը չափազանց կարևոր է օրգանիզմի համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս գեղձը, ի թիվս այլ գործառույթների, կարգավորում է նյութափոխանակությունը, ավելորդ քաշից ազատվելու գործընթացը:
Երբ վահանաձև գեղձը քիչ քանակով հորմոններ է արտադրում, նկատվում են այնպիսի նշաններ, ինչպիսիք են դեպրեսիան, անկանոն դաշտանային ցիկլը, մոռացկոտությունը, քաշի ավելացումը, մաշկի չորությունը, մազաթափությունը, մկանային ջղաձգումները, հոգնածությունը, փորկապությունը: Հիպոթիրեոզի դեպքում, որպես կանոն, առաջինը նկատվում է քաշի ավելացում:
Հիպոթիրեոզի բուժումը դեղորայքային է, այն պահանջում է համապատասխան մասնագետի մշտական հսկողություն: Ուշադիր եղեք նաև սննդակարգին և սովորություններին:
Հրաժարվեք ռաֆինացված շաքարից, քաղցր գազավորված ըմպելիքից, փաթեթավորված հյութերից:
Նվազեցրեք պարզ ածխաջրերի օգտագործումը: Նախապատվություն տվեք բարդ ածխաջրերին՝ վարսակի փաթիլներ, մրգեր, չորամրգեր, շագանակագույն բրինձ, բնական մրգային հյութեր: Բարդ ածխաջրերն օրգանիզմին էներգիա են հաղորդում, ինչպես նաև երկար ժամանակով հագեցածության զգացում պարգևում:
Խորհուրդ է տրվում կոկոսի յուղ օգտագործել, քանի որ այն հարուստ է առողջ ճարպերով: Ճարպաթթուներն օգնում են լավացնել վահանաձև գեղձի աշխատանքը, արագացնել նյութափոխանակությունը:
Պարբերաբար մարզվեք՝ ճարպերն այրելու, նյութափոխանակությունն արագացնելու համար:
Խորհուրդ է տրվում բավարար քանակով ջուր օգտագործել:
Սննդակարգ ներառեք ընդեղեն և սերմեր, որոնք հարուստ են սննդարար նյութերով, առողջ ճարպերով: Այս բոլոր նյութերն անհրաժեշտ են վահանաձև գեղձի առողջությանը: Ընդեղենը նաև սելեն է պարունակում, որը ևս լավացնում է վահանաձև գեղձի աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը