Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ են տեղավորել տարհանման կենտրոններում

Հունիսի 18-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո շուրջ 800 մարդ է տեղավորվել Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների համար նախատեսված ժամանակավոր կենտրոններում: Այդ մասին հայտնել է «Կիոդո» գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ընդամենը պրեֆեկտուրայում բացվել է 395 տարհանման կենտրոն: Նրանց աշխատանքի մանրամասները եւ այն, թե մարիդկ որքան երկար են մնալու այնտեղ, առայժմ չի հաջողվել պարզել:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ Ճապոնիայի արեւմուտքում տեղի ունեցած 6,1 մագնիտուդով երկրաշարժից զոհվել է երեք մարդ, եւս մոտավորապես 230 հոգի վնասվածքներ են ստացել: Խոշոր ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն եղել: Ուժգին երկրաշարժերից հետո մարդիկ մի որոշ ժամանակ տարհանման կենտրոններում են մնում կրկնական ստորգետնյա ցնցումների սպառնալիքի պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս