Բաժիններ՝

Ինչու Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։

* * *

Մինչ մեզնից շատ-շատերը մտածում են, թե ինչ անուն դնեն իրենց նորաստեղծ ընկերությանը, իսկ Wetherspoon-ի սեփականատերը գտել էր հեշտ լուծումը։ Wetherspoon-ը սեփականատիրոջ ուսուցչի ազգանունն է։

Wetherspoon-ի հիմնադիր Թիմ Մարտին դպրոցում սովորելու տարիներին ուներ մի ուսուցիչ Wetherspoon ազգանունով։ Մի անգամ այս ուսուցիչը Թիմի ծնողներին ասում է, որ ձեր տղայից ոչ մի բան դուրս չի գա, այս կյանքում նա իր տեղը չի գտնելու։ Թիմին այս խոսքերը շատ են խոցում և որոշում է վրեժ լուծել ուսուցչից։

Սկզբում որոշում է իր ցանցի անունը դնել Մարտին, բայց մտածում է, որ ուսուցչի վրա չի ազդի, Մարտին կարող է լինել ցանկացածը։ Եվ որոշում է դնել ուսուցչի ազգանունով՝ Wetherspoon, որպեսզի ամեն անգամ երբ ուսուցիչն իր ազգանունը տեսնի, հիշի աշակերտ Թիմ Մարտինին, ում համարում էր կյանքին ոչ պիտանի մարդ։ Իսկ այս պատմությունն ուժեղ գովազդային քայլ է ի դեպ ցանցի համար։

Հ․Գ․ Իսկ ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի բազմաթիվ փաբեր ու հյուրանոցներ՝ 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս