Նիկոլ Փաշինյանը սոցիալական ապահովության ծառայության պետ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բոշյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արման Բոշյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: