«Դեռևս վաղ է խոսել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին». Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել, որ դեռեւս վաղ է խոսել ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Դեռեւս վաղ է խոսել այդ մասին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին:
Պեսկովը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ հունիսի 14-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: «Դա առաջին ծանոթությունն էր, դեռեւս վաղ է խոսել ինչ-որ շարունակության մասին»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: