Բաժիններ՝

«2017-ին ես մտածում էի, որ Արգենտինայի հավաքականի պրոբլեմները կապված են ինձ հետ». Լիոնել Մեսսի

Հանճարը շատ ինքնաքննադատ է:

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, որ 2017 թվականին մոտ է եղել ազգային թիմից հեռանալուն: «Ամերիկայի Գավաթից հետո ես լսում էի ամեն ինչ, ինչ մարդիկ ասում էին իմ մասին, և դա վիրավորում էր: Ես չեմ ուզում խաղալ հավաքականում, ես չեմ երգում օրհներգը, ես չեմ պահում մարզաշապիկի պատիվը. ահա թե ինչ էին նրանք ասում: Եվ ես մտածեցի, որ Արգենտինայի հավաքականի պրոբլեմները կապված են ինձ հետ: Բայց դու պետք է թողնես դա անցյալում և շարժվես առաջ: Ես ուղղակի շարունակում եմ խաղալ բարձր մակարդակի վրա»,- ասել է Լեոն:

Արգենտինայի հավաքականը Մեսսիի հետ պարտվել է Ամերիկայի Գավաթի երկու եզրափակիչ (2015, 2016): 2014 թվականին Ալբիսելեստեն Աշխարհի առաջնության եզրափակչում 0:1 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս