Սամվել Բաբայանն ազատ կարձակվի
Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, «Իգլա»-ի գործով ամբաստանյալ Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը: Սամվել Բաբայանն ու ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն ազատ կարձակվեն: Դատարանը որոշեց գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանավորումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով Ազգային ժողովի պատգամավորների անձնական երաշխավորությունը: Երաշխավորների կողմից գումարը վճարելուց հետո Սամվել Բաբայանը կազատվի կալանքից:
Արմեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխվեց, կիրառվեց գրավ՝ գրավի չափ սահմանելով 500 հազար դրամ գումարը: Գուրմարը վճարելուց հետո ամբաստանյալնն ազատ կարձակվի: