Բաժիններ՝

Մակրոնների շքեղ սպասքը վրդովեցրել է ֆրանսիացիներին

Շատ ֆրանսիացիներ բացահայտ իրենց վրդովմունքն են հայտնում այն բանի առիթով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիժիտը, Ելիսեյան պալատում պաշտոնական ընթրիքների եւ ճաշկերույթների համար սեղանի չափազանց թանկ սպասք են գնել, չնայած այն բանին, որ նախագահի վարչակազմը շարունակ գանգատվում է սոցիալական օգնության պետական ծախսերի չափերից, հղում անելով BBC-ին:

1200 իրից բաղկացած սպասքն անձամբ ընտրել է առաջին տիկին Բրիժիտ Մակրոնը եւ, Ելիսեյան պալատի պաշտոնական վարկածով՝ նստել է 50 հազար եվրո:

Սակայն ֆրանսիական Le Canard EnchaՏnռ երգիծական հանդեսը նշում է, որ սպասքի իսկական գինը գրեթե տասնապատիկ ավելի է եւ մոտենում է 500 հազար եվրոյին:

Միաժամանակ Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ Մակրոնը գանգատվում է, որ սոցիալական ծրագրերի համար «քիչ փող» չի գնում (“un pognon de dingue”):

Տեսագրությունը Twitter-ում հրապարակել է նախագահի մամուլի քարտուղարը, եւ այն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում. շատերը Մակրոնին մեղադրում են, որ նա քամահրանքով է վերաբերվում աղքատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս