Բաժիններ՝

Գերմանացիների գրեթե 70 տոկոսի կարծիքով՝ Մերկելը պետք է ժամանի Ռուսաստան՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես հայտնել է Deutsche Welle-ն, վկայակոչելով ARD հեռահաղորդակցական կորպորացիայի անցկացրած հարցման արդյունքները, հարցվածների 70 տոկոսը նշել է, թե կանցլերին հարկ է մեկնել Ռուսաստան եւ աջակցել իր երկրի հավաքականին, որը պաշտպանելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հարցման մասնակիցների մոտավորպապես 26 տոկոսը կարծում է, որ Մերկելը չպետք է գնա Ռուսաստան՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը եւ Մոսկվայի լարված հարաբերությունները եվրոպական մի քանի երկրների հետ, ինչպես նաեւ Ռուսաստանի հասցեին Արեւմուտքի բազմաթիվ մեղադրանքների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս