Բաժիններ՝

Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները

Զինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։

Ըստ դիմումատուի՝ վարչական իրավախախտման հիմքով Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, նման պրակտիկա կիրառվել է պարբերաբար։

Պաշտպանի աջակցությամբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացու խնդիրը լուծել է, քանի որ օրենքի ուժով բռնագանձում չի տարածվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա։

Ավելին, քաղաքացուն վերադարձվել է հաշմանդամության կենսաթոշակից ավելի վաղ, հակառակ օրենքի պահանջի, բռնագանձված գումարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս