Կենդանակերպի 4 հոգեպես ամենաուժեղ նշանները
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները երազկոտ են, ինչը հնարավորություն է տալիս ձգտել բարձր իդեալների, երբեմն՝ նույնիսկ անհասանելի նպատակների: Բայց քչերը գիտեն, որ Ջրհոսները նպատակասլաց են, հոգեպես ուժեղ: Խոչընդոտների հանդիպելիս անգործության չեն մատնվում, անում են հնարավոր ամեն բան՝ դրանք արժանապատվությամբ հաղթահարելու և մյուսների համար օրինակ դառնալու համար:
Երբ Ջրհոսները հասկանում են, որ հետագա աճի և զարգացման համար հարկավոր է հրաժեշտ տալ անցյալին, հանգիստ անում են դա, չեն վախենում կյանքը նոր էջից սկսել: Այսպիսի վերաբերմունքը փոփոխություններին նրանց ուժեղ, կայուն է դարձնում:
Խեցգետին: Խեցգետինները զգացմունքային են, խոցելի, բայց հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում սեփական թուլության և անօգնականության պատճառով: Այդ պահերին նրանք ձգտում են հույս դնել հարազատների և ընկերների օգնության վրա:
Բայց միայնակ մնալով խնդրի դեմ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անում են հնարավոր ամեն բան՝ այն առավելագույնս ի օգուտ իրենց լուծելու համար:
Իհարկե, զգացմունքայնությունը երբեմն Խեցգետիններին թույլ չի տալիս գտնել ճիշտ ելքն իրավիճակից, բայց նրանք փորձում են սովորել իրենց սխալների վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հոգեպես ուժեղ են, կարող են հաղթահարել ցանկացած էմոցիա, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղ և դիմացկուն դառնալ:
Կույս: Ոչ բոլորը կարող են հպարտանալ այնպիսի կամային հատկություններով, ինչպիսիք բնորոշ են Կույսերին: Դեռ վաղ հասակից նրանք գիտեն՝ ինչ են ցանկանում ստանալ կյանքից: Նրանք համարձակորեն քայլում են սեփական նպատակներին հասնելու ճանապարհով՝ անկախ արտաքին խոչընդոտներից: Ցանկանում են այնպիսի միջավայր կառուցել իրենց շուրջ, որում կարող են լավ զգալ իրենց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների պատկերացումներն իդեալականի մասին հաճախ հեռու են իրականությունից, բայց նույնիսկ, եթե մարդիկ միաձայն պնդեն դա, Կույսերը չեն համաձայնի: Իսկ երբ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանում են, որ հնարավոր չէ փոխել աշխարհը, ընկնում են դեպրեսիայի մեջ և պարզապես լողում հոսանքի ուղղությամբ:
Կշեռք: Կշեռքներն ունեն բոլոր հատկությունները, որոնց շնորհիվ հնարավորություն են ունենում իրականություն դարձնել նպատակները: Սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ են հետաձգում գործերը կամ անավարտ թողնում սկսածը, ինչը նրանց խանգարում է մեծ բարձունքների հասնել:
Երբեմն նրանց հարկավոր է հավաքվել, ավելի պատասխանատու դառնալ, քանի որ ժամանակ ձգելով՝ զուր էներգիա են վատնում: Կշեռքները պատրաստ են ներդնել բոլոր ջանքերն ու հնարավորությունները, բայց երբ սառում են, դադարում են գործողություններ ձեռնարկել: Հենց այդ պատճառով նրանք հազվադեպ են բարձր պաշտոններ զբաղեցնում, բարձր վարձատրվում:
Նյութը moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը