Ով է քրեակատարողական ծառայության նոր պետը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1977թ. հուլիսի 22-ին Կալինինո քաղաքում:
Կրթություն
1993-1998թթ. սովորել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտում, իրավաբանության ֆակուլտետում, ստացել է իրավագետի որակավորում:
1999-2002թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, պետական կառավարում, տեղական ինքնակառավարում, ստացել է պետական ծառայողի որակավորում:
2011-2015թթ. Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, իրավագիտության բակալավր:
Աշխատանքային գործունեություն
2000-2002թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, հարկադիր կատարող:
2002-2004թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ավագ հարկադիր կատարող:
2004-2006թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Ավան և Նոր Նորք բաժանմունքի պետ:
2006-2008թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Լոռու մարզային բաժնի պետ:
2008-2009թթ. ՀՀ արդարադատության նախարարություն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ:
2009-2009թթ. ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:
2009-2010թթ. ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ:
2010-2015թթ. ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ:
2015-2018թթ. ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:
ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Այլ տվյալներ
Ծառայել է ՌԴ սահմանապահ զորքերում:
Տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից պարգևատրվել է գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք դուստր: