
Նիկոլ Փաշինյանը քրեակատարողական ծառայության պետ է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արտյոմ Մխոյանին նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Արտյոմ Մխոյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պետն էր: