Բաժիններ՝

«Վրիժառուների» նոր մասն ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում

«Վրիժառուներ. անվերջության պատերազմը» (2018 թ.) ֆանտաստիկ ֆիլմը դարձել է պատմության մեջ չորրորդ կինոժապավենը, որն ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել համաշխարհային վարձույթում: Այդ մասին հաղորդվում է The Walt Disney Company ընկերության կայքում:

Marvel Studios ստուդիայի նոր կինոնկարը միացել է վարձույթի այնպիսի ռեկորդակիրների, ինչպիսիք են՝ «Ավատարը» (2,7 մլրդ դոլար), «Տիտանիկը» (2,1 մլրդ դոլար) եւ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» (2,06 մլրդ դոլար): Այդ մակարդակին հասնելու համար «Վրիժառուներին» պահանջվել է 48 օր, ինչն ընդամենը մեկ օրով է ավելի Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ից, որն այսօրվա դրությամբ բացաձակ «առեւտրային ռեկորդակիրն» է:

Բայց «Վրիժառուները» ամենահասութաբեր ժապավենն է դարձել աշխարհում ամենակարճ ժամանակում ստացած հասույթի ցուցանիշով. կինոնկարը 1 մլրդ դոլարը հավաքել է վարձույթի 11 օրվա ընթացքում: Մինչ այդ առաջնությունը պատկանում էր «Աստղային պատերազմների» յոթերորդ էպիզոդին, որը 1 մլրդ դոլարը հավաքել էր 12 օրում:

«Վրիժառուներ. անվերջության պատերազմը» ֆիլմը երրորդն է Marvel Studios ստուդիայի կինոնկարների շարքում, որը պատմում է գերհերոսների թիմի արկածների մասին: Դրանից առաջ էկրան էին բարձրացել «Վրիժառուները» (2012 թ.) եւ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը (2015 թ.): «Անվերջության պատերազմի» հերուսների թվում են՝ Սարդ-մարդը՝ Թոմ Հոլանդի կատարմամբ, Սեւ այրին (Սքառլեթ Յոհանսոն), Երկաթե մարդը (Ռոբերտ Դաունի-կրտսեր), Դոկտոր Սթրենջը (Բենեդիկտ Քամբերբեթչ), Թորը (Քրիս Հեմսվորթ) եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս