Ովքեր պետք է պատասխանատվություն կրեն Բաղրամյան 26 ճամպրուկներով գումարներ տանելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարները խոստովանել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26: Փաշինյանը նաեւ նշել է, թե իր օրոք ազատված են նման պարտականությունից:

Արդյոք ՀՔԾ-ն ընթացք կտա՞ այս հայտարարություններին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին հարցրել է՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանին, ՀՔԾ-ում քննվող գործերի շրջանակներում պատասխանատվության կկանչե՞ն:

«Ուրեմն այս պահին ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց հավատացած եղեք` որեւէ կաշկանդվածություն որեւէ անձի հետ կապված չկա»,- պնդել է Խաչատրյանը: Երեկ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականների հետ նրա շիրմին էր այցելել Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ներքաղաքական այս իրադարձությունների մասին Սարգսյանի կարծիքը իմանալ, սակայն նա այդպես էլ անպատասխան է թողել մեր հարցերն ու հեռացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս