Եվրահանձնաժողովն առաջարկել է 35 մլրդ եվրո հատկացնել միգրացիոն քաղաքականությանը
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի միջոցներից մոտավորապես 35 մլրդ եվրո հատկացնել ընդհանուր միգրացիոն եւ սահմանապահ քաղաքականության իրականացման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԵՄ-ի գործադիր կոլեգիայի մի աղբյուր:
«Եվրահանձնաժողովն առաջարկում է շուրջ 35 մլրդ եվրո հատկացնել ընդհանուր միգրացիոն եւ սահմանապահ քաղաքականության իրականացման համար: Դա եռակի գերազանցում է այն միջոցների ծավալը, որոնք այդ նպատակներով հատկացվել են գործող յոթնամյա ֆինանսական պլանի շրջանակներում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
շԵվրահանձնաժողովը մայիսին առաջարկել է Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի նախագիծը, որի ծախսերի ընդհանուր ծավալն ընթացիկ գներով առաջարկված է 1,246 տրլն եվրոյի չափով: Բյուջեի վերաբերյալ առաջարկությունները պետք է դեռ հավանության արժանանան Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից: