Բաժիններ՝

Դավիթ Տոնոյանը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

Թեմուր Ուրազաևը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս ընդլայնվելու և զարգանալու են` իրացնելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Ընդգծվել է երկու երկրների համագործակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930