Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ում կբարձրացնի՞ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը չի կասկածում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կբարձրացնի Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանն ընդգծեց, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ առիթ ունեցել է հանդիպել ԵԱՏՄ անդամ երկրների պատգամավորական բարեկամական խմբերի հետ, որտեղ Փաշինյանն այդ հարցերի մասին բարձրաձայնել է:

Նրա խոսքով՝ թե ինչ սրությամբ է պետք այդ հարցերի մասին բարձրաձայնել կամ բարձրաձայնելը որքանով վնաս կամ օգուտ կլինի, վարչապետը ժամանակի ընթացքում և իր աշխատանքային փորձի արդյունքում կհասկանա: «Ոչ ոք էլ միանգամից չի սովորել, ոչ ոք էլ միանգամից խնդիրներ չի լուծում»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլին ռուսական մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Բելառուսը մտադիր է Ադրբեջանին մատակարարել «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հունիսի 11-ին հաստատվեց, որ մատակարարումն արդեն իրականացվել է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930