Բաժիններ՝

«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի». Արայիկ Հարությունյան

Ավագ դպրոցներում պետք է փոխվի բովանդակությունը, որպեսզի շրջանավարտներն այլևս կրկնուսույցների կարիքը չունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի, քանի որ այս պարագայում մենք չենք ստանում այն արդյունքը, որ պետք է լինի՝ աշակերտները շարունակում են պարապել կրկնուսույցների մոտ: Մենք պետք է այնպես անենք, որպեսզի աշակերտներն այլևս դրա կարիքը չունենան: Ավագ դպրոցի զարգացման վրա ազդում են նաև մի շարք այլ գործոններ, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և այդ ոլորտի թերի զարգացածությունը»,- եզրափակեց նախարարը:

Նրա խոսքով՝ ավագ դպրոցներում բացակայում է ծրագրերի բովանդակությունը, մեթոդները նույնպես թերի են:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930