Բաժիններ՝

«Զիդանը մի օր միանշանակ կգլխավորի մեր հավաքականը». Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Նոել Լե Գրեն՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, մեկնաբանել է հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի ապագայի մասին խոսակցությունները և խոսել է Զինեդին Զիդանի հավանական նշանակման մասին:

«Դիդյե Դեշամն ունի պայմանագիր մինչև 2020 թվականը: Պայմանագրի մեջ չկա խզման մասին կետ, դա իմ ոճը չէ: Նա կմնա թիմում մինչև 2020 թվականը: Ինչ վերաբերում է Զիդանին, պետք է ասեմ, որ շատ եմ հարգում նրա նվաճումները և չեմ թաքցնում դա:

Երեք անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթելն անհավանական է: Անկեղծ ասած, ես նման բան չէի սպասում 4-5 տարի առաջ: Սա անհավանական հաջողություն է, ես գրել եմ դրա մասին նրան:

Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականո՞ւմ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հիմա դա Դեշամի պարտականությունն է, և նա կարողանում է լավ աշխատել: Զիդանը մի օր միանշանակ կգլխավորի մեր հավաքականը»,- նշել է Լե Գրեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս