Նիկոլ Փաշինյանը՝ համաներում լինել-չլինելու մասին
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք համաներում լինելո՞ւ է և ե՞րբ է լինելու։
Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, որ, եթե համաներման պրոցեսները լինում են, սովորաբար ընդունված է դրանք իրականացնել գաղտնիության պայմաններում. «Հակառակ դեպքում՝ մարդը կասի՝ համաներում է լինելու, գնամ մի 10 տուն թալանեմ, համաներումով դուրս կգամ։ Դրա համար ես այդ հարցին չեմ պատասխանի։ Իսկ քաղաքական համաներում լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»։