Gucci-ն գերեզմանատանը. նորաձևության ցնցող շոու Ֆրանսիայում
Ֆրանսիայի Առլ քաղաքի Les Alyscamps հինավուրց գերեզմանատան տարածքում կայացել է Gucci 2019 նոր հավաքածուի ցուցադրությունը, գերեզմանատուն, որը հայտնի է այնտեղ թաղված բազմաթիվ հանրաճանաչ մարդկանց շնորհիվ:
Մոդելագործ Ալեսանդրո Միքելեն որոշել է ցուցադրությունը գերեզմանատանն անցկացնել՝ միստիկայի եւ հմայության իսկական մթնոլորտ ստեղծելու համար:
Այս լեգենդար գերեզմանատան հետ շատ լեգենդներ են կապված, եւ հռչակավոր շատ մարդիկ երազել են ի վերջո հենց այնտեղ հանգչել: Նախկինում դրա տարածքը հսկայական էր, իսկ այժմ մնացել են սոսկ նոճիների ծառուղին, հինավուրց դամբարանները եւ եկեղեցին: