Իսրայելացի զինվորականները 11 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արևմտյան ափին
Իսրայելի Պաշտպանության բանակի զինծառայողները լույս հունիսի 7-ի գիշերը 11 որոնվող պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին: Այդ մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները սահմանապահ ոստիկանության եւ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծայռայության աջակցությամբ 11 պաղեստինցու են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, որոնց որոնում էին ահաբեկչական գործունեությանը, քաղաքացիական անձանց ու զինվորների նկատմամբ զանգվածային տեռորին ու բռնի անկարգություններին մեղսակից լինելու կասկածանքով»,- ասված է փաստաթղթում:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ «Քեբրոնում անցկացված խուզարկությունների ընթացքում զինվորները բռնագրավել են ավիտոմեքենա, որն օգտագործվում էր ահաբեկչական գործունեության համար»: «Խուսան արաբական գյուղում բռնագրավվել է մի քանի հազար շեքել, որը պատկանում էր ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանը»,- նշել են բանակում:
Զինվորականները հայտնել են, որ «գիշերը Արեւմտյան ափի Նաբլուս քաղաքում բանակային ստորաբաժանումների գործողության ժամանակ անկարգություններ են սկսվել, որոնց ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ քարեր են նետել զինծառայողների վրա»: «Զինվորները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար»,- նշել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: