Բրիտանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության պատասխանատուների մասնակցությամբ հունիսի 6-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որը գլխավորում է Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդը։ Հանդիպմանը ներկա էր ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Մինասյանը ողջունել է հյուրերին, նշել նման ներկայացուցչական պատվիրակության այցի կարևորությունը Հայաստանի համար։ Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները, խոսել ներդրումների խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունների ընթացքի մասին։ Մի շարք ուղղություններով Արծվիկ Մինասյանն անդրադարձել է համագործակցության և օժանդակության հնարավորությանը։

Պատվիրակության ղեկավար Մարկ Փրիթչարդը շնորհավորել է նախարարին կառավարությունում աշխատանքը շարունակելու կապակցությամբ և հայտնել համագործակցության պատրաստակամությունն ու բրիտանացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտներում։ Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, աուդիտորական, քաղաքաշինության, ներդրումների, վերականգվող էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության շուրջ։

Նախարարը հատկանշել է պետություն-մասնավոր հատված գործակցության կարևորությունը, խոսել տնտեսական գործունեության ազատականացման և թափանցիկության բարձրացման ուղղությամբ արվող քայլերի մասին, հույս հայտնելով, որ բրիտանացի գործարարների այցը արդյունավետ կլինի և գործարար նոր հարաբերությունների հիմք կհանդիսանա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930