Instagram-ը շուտով կարող է թույլ տալ զետեղել մինչև 1 ժամ տևողությամբ տեսահոլովակներ. WSJ
Instagram ծառայությունը շուտով կարող է իր օգտատերերին թույլ տալ զետեղել մինչեւ մեկ ժամ տեւողությամբ տեսահոլովակներ: Հունիսի 5-ին այս մասին էլեկտրոնային տարբերակում հայտնել է The Wall Street Journal թերթը:
Թերթի աղբյուների տվյալներով՝ Facebook-ը, որն Instagram-ի սեփականատերն է, քննարկում է տեսահոլովակների տեւողության ավելացման հնարավորությունը, որոնք բեռնում են այդ հավելվածի օգտատերերը: Այս պահին Instagram-ում կարելի է զետեղել տեսագրություն, որը տեւում է առավելագույնը մեկ րոպե:
Առայժմ պարզ չէ, թե մեկժամանոց տեսահոլովակների գրանցման հնարավորությունը կվերաբերի սոսկ Instagram Stories-ին, թե ամբողջ ծառայությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: