Բաժիններ՝

Կիլաուեա հրաբխի լավան նոր տասնյակ տներ է այրել և գոլորշիացրել մի ամբողջ լիճ. USGS

Կիլաուեա հրաբխից լավայի նոր արտահոսքերն այրել են նրա լանջերին տեղավորված երեք փոքր քաղաքների եւս մի քանի տասնյակ տներ եւ ոչնչացրել դրանց հարեւանությամբ գտնվող լիճը՝ ամբողջությամբ գոլորշիացնելով եւ այն «ողողելով» շիկացած լեռնային հանքապարներով: Այդ մասին  հայտնել է USGS հրաբխագիտական դիտարանը:

Կիլաուեան, որն Հավայան կղզիների ամենամեծ եւ ակտիվ հրաբուխներից մեկն է, հերթական անգամ արթնացել է այս տարվա մայիսի սկզբին եւ սկսել շրջակա տարածքը ծածկել հսկայական քանակությամբ լավայով:

Լավայի նոր արտահոսումները տեղի են ունենում գործնականում ամեն օր: Մի քանի շաբաթ առաջ դրա հոսքերը հասել են Լեիլանի-Էստեյտս բնակավայրի սահմաններին, որը գտնվում է հրաբխի արեւելյան լանջին:

ԱՄՆ-ի իշխանությունները տարհանել էին այս քաղաքի եւ նրա արվարձանների 10 հազար բնակիչների՝ բոլոր «հրաժարվողներին» սպառնալով բանտային ժամկետներով եւ վտանգավոր գոտուց հարկադրաբար դուրս բերելով:

Այսչափ խիստ միջոցներն արդարացրել են իրենց. անցած հանգստյան օրերին լավայի նոր հոսքերը Երկրի երեսից ջնջել են կղզու ամենախոշոր ջրամբարներից մեկը՝ Գրին լիճը, եւ նրա հարեւանությամբ տեղավորված մի քանի տասնյակ տներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս