Մահացել է Պենտագոնի նախկին ղեկավար Ֆրենք Կառլուչին
Կյանքի 88-րդ տարում մահացել է ԱՄՆ-ի պետական գործիչ, պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչին: Այդ մասին հաղորդվում է Պենտագոնի գործող ղեկավար Ջեյմս Մեթիսի հայտարարության մեջ:
«Ես խորը ցավակցություն եմ հայտնում պաշտպանության նախկին նախարար Ֆրենք Կառլուչիի՝ կյանքից հեռանալու կապակցությամբ»,- ասվում է Մեթիսի հայտարարության մեջ:
Նա նշել Է, որ Կառլուչին «ազգին ծառայել է ԱՄՆ-ի չորս նախագահների, թե հանրապետականների, թե դեմոկրատների օրոք, եղել է ռազմածովային ուժերի լեյտենանտ, Պորտուգալիայում դեսպան, ԿՀՎ-ի փոխտնօրեն եւ պաշտպանության նախարարությունում մի քանի այլ պաշտոններ է զբաղեցրել նախքան պաշտպանության նախարար դառնալը»:
Կառլուչին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն է եղել 1987-ից մինչեւ 1989 թվականը: «Նշանակվելով 1987 թվականին, երբ ավարտին էր մոտենում սառը պատերազմը, նախարար Կառլուչին իրեն դրսեւորեց որպես առաջադեմ ղեկավար»,- նշվում է Մեթիսի հայտարարության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: