Բաժիններ՝

Ապուր՝ պատրաստված հալած պանրով

Բաղադրիչներ

1. Հալած պանիր – 300 գ
2. Կարտոֆիլ – 300 գ
3. Գազար – 70 գ
4. Սամիթ – 30 գ
5. Ձու – 1 հատ
6. Սպիտակաձավար – 1 ճ/գ
7. Կարագ – 20 գ
8. Աղ

Պատրաստման եղանակը

1. Ջրի մեջ եփել խորանարդաձև կտրատված կարտոֆիլը:

2. Երբ կարտոֆիլը եռա, ավելացնել հալած պանիրը: Խառնել, հասցնել եռման, որպեսզի պանիրը լրիվ հալչի:

3. Ավելացնել քերիչով անցկացրած և մի փոքր տապակած գազարը:

4. Վերցնել 1 հատ ձու, ավելացնել 1 ճ/գ սպիտակաձավար: Խառնել և աղ անել, թողնել, որ սպիտակաձավարն ուռչի: Խառնուրդը լցնել ապուրի մեջ: Երբ ապուրը գրեթե պատրաստ լինի, ավելացնել մի փոքր սամիթ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս