Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Մամեդյարովին. «Norway chess»
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը առաջին հաղթանակը տոնեց «Norway chess»-ում:
Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Շահրիյար Մամեդյարովն էր: Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտիայի 70-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:
Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատար Կարլսենից հետ է մեկ միավորով և մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: