The Sun. Աբրամովիչը չի երկարացնելու բրիտանական վիզան
Ռոման Աբրամովիչը, ով Լոնդոնի «Չելսիի» սեփականատերն է, այլևս չի պատրաստվում երկարացնել իր բրիտանական վիզան:
The Sun-ի տվյալներով՝ ռուս գործարարը հետ է կանչել իր փաստաթղթերը դեսպանատնից, քանի որ արդեն իսկ ստացել է Իսրայելի քաղաքացիություն: Իսրայելի քաղաքացիությունը թույլ կտա Աբրամովիչին մնալ Բրիտանիայում ևս կես տարի:
Նշենք, որ Աբրամովիչը չի կարող նաև աշխատանքային հիմունքներով մնալ Բրիտանիայում, քանի որ պաշտոնապես նա լոնդոնյան ակումբում չունի ոչ մի պաշտոն:
Այս տեղեկությունները թույլ են տվել մամուլին ենթադրել, որ Ռոման Աբրամովիչը կվաճառի լոնդոնյան ակումբը: Կան խոսակցություններ, որ «Չելսիի» մարզադաշտի կառուցումը դադարեցվել է հենց Աբրամովիչի՝ թիմը վաճառելու պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան