Ինգուրի ՀԷԿ-ը վերսկսեց աշխատանքը վթարից հետո
Ինգուրի ՀԷԿ-ը վերսկսել Է աշխատանքը վթարից հետո, որը տեղի էր ունեցել մայիսի 24-ի երեկոյան: Այդ մասին «Sputnik Վրաստան»-ին հայտնել է կայանի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուան:
Ինգուրի ՀԷԿ-ի վթարային անջատումը էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ստեղծեց Վրաստանի էներգահամակարգում, ինչի հետեւանքով Թբիլիսիի մի մասին եւ երկրի մի քանի տարածաշրջանների ԷլեկտրաԷներգիա չէր մատկարարվում: Վթարի պատճառ Էր դարձել հիդրոէլեկտրակայաի մեքենայական սրահի մասնակի հեղեղումը:
Էլեկտրաէներգիայի դեֆիցիտը լրացնելու համար Էլեկտրականություն էր ներկրվում Ռուսաստանից, Հայաստանից եւ Թուրքիայից: «Մայիսի 31-ի ուշ երեկոյան միացվել է երկու ագրեգատ, հունիսի 1-ին՝ եւս մեկը: Երեկոյան դեմ պետք է վերագործարկվի նաեւ չորրորդ ագրեգատը, եւ աշխատանքը լիովին կվերականգնվի»,- հայտարարել է Խուբուան: