Բաժիններ՝

Երեխաների անվտանգությունն առաջնային է. ԱԻՆ-ը դրական եզրակացություն է տվել կարուսելների անվտանգությանը

Հայաստանում գրանցված 135 ատրակցիոնից 55-ը 2018թ. ենթարկվել է փորձաքննության, ստացել դրական եզրակացություն և պատրաստ է շահագործման: Դրանցից 47-ը գտնվում է Երևանում, 8-ը` Սյունիքի մարզում: Մնացած ատրակցիոնների փորձաքննություններն ընթացքի ﬔջ են, և արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դրական եզրակացություն են ստացել նաև երեխաների սիրելի ժամանցավայրերից մայրաքաղաքում գտնվող «Հաղթանակ» զբոսայգու և «Լունապարկ» այգու կարուսելները:

Ատրակցիոնները հիմնականում սեզոնային են, և ﬔծ մասը ցուրտ եղանակին չի շահագործվում, սակայն որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կարուսելները տարեկան առնվազն ﬔկ անգամ ենթարկվում են պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության:

ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տվյալներով՝ 2017 թվականին իրականացրած ստուգուﬓերի արդյունքում անսարքություններ չեն հայտնաբերվել:

Ստորև ներկայացնում ենք նաև 2018թ. ընթացքում փորձաքննության ենթարկված ատրակցիոնների ցանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս