ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, մայիսի 31-ին հանդիպել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին:
Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, այդ երկրի ժողովրդավարացման գործընթացի, քաղբանտարկյալների և «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների նոր ալիքի հետ կապված հարցեր: