Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ է նվաճել «Նահանգապետի գավաթ»-ում
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթել է Սանկտ Պետերբուրգի միջազգային մրցաշարում:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող «Նահանգապետի գավաթ» մրցաշարում հայ մարզիկներից երկուսը մեդալներ են նվաճել ։ 64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող ՝ եզրափակիչում պարտության մատնելով ռուսաստանցի մարզիկին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակիչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը: