Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվեց զինծառայողների շրջափոխումը
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային շրջափոխումը: Երկամսյա նախապատրաստական ժամանակահատվածում Գյումիրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում փոխարինվել են ավելի քան 1,5 հազար զինվոր եւ սպա, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնության ավելի քան 15 սուբյեկտների զորամասերից եւ ուսումնական կենտրոններից:
Զորամասերի հրամանատարությունը նոր ժամանած զինծառայողներին ընդունել եւ տարբեր պաշտոնների է նշանակել օդուժի, հրետազորի, անօդաչու թռչող ապարատների, ինժեներա-սակրավորային, նյութատեխնիկական, հակաօդային պաշտպանության, հետախուզության, կապի, դիպուկահարների եւ այլ ստորաբաժանումներում:
Միավորումների զինվորական հոգեբաններն ու բժիշկները մեկամսյա ադապտացիոն շրջանի ընթացքում ուսումնասիրման տարբեր մեթոդներով կանցկացնեն զինծառայողների թեստավորում եւ հետազոտում՝ հրամանատարների համար հանձնարարականներ պատրաստելու համար: Անձնակազմի պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի անձնակազմի թվաքանակը չի փոփոխվել: