Բաժիններ՝

Երևանում վթարի է ենթարկվել գեներալ-լեյտենանտի տղան

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գեորգի Ապրիամովն իր վարած Hyundai Sonata մակնիշի 01 XL 055 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան 41 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի ճաղավանդակներին, այնուհետև՝ դարպասին, հետո բախվել բետոնե սյանն ու անցել վարժարանի տարածք ու բախվել հաստաբուն ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի տղան է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031