Բաժիններ՝

Իտալիայի նախագահը ժամանակավոր վարչապետ է նշանակել Կարլո Կոտարելիին

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին տնտեսագետ Կարլո Կոտարելիին կառավարություն ձևավորելու համար, քանի որ երկիրը կանգնած է քաղաքական ցնցումների առաջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կարլո Կոտարելին հայտնի է դարձել Իտալիայում պետական ծախսերի կրճատմամբ: Նշանակումը հաջորդել է նրան, երբ Իտալիայի «Հինգ աստղ»-ը և Լիգա» ժողովրդական կուսակցությունների կոալիցիոն կառավարություն ձևավորելու ջանքերը ձախողվել են:

Եվրոպական տարածաշրջանի չորրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը մնացել է առանց կառավարության, քանի որ մարտի ընտրություններին ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն կազմել:

Հաղթողներից երկուսը՝ «Հինգ աստղ»-ը և Լիգա»-ն փորձել են միանալ ուժերին, սակայն թողել են աշխատանքը այն բանից հետո, երբ նախագահը չի համաձայնել ֆինանսների նախարարի իրենց ընտրությանը:

Երկու կուսակցություններին վրդովեցրել է նախագահի այդ արտասովոր քայլը, նրանք հայտարարել են, որ կմերժեն Կոտարելիի առաջադրումը խորհրդարանում: Կոտարելին հայտարարել է, որ այդ դեպքում նա հրաժարական կտա և վաղաժամ ընտրությունները կկայանան օգոստոսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս