Բաժիններ՝

«Հարգեք նրանց, որոնք պատրաստ են ձեզ ոչ ասելու». Փորձագետի խորհուրդը իշխանությանը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մի երկու բան էլ ասեմ տեսածներիցս։ Շատ դժվար բան է իշխանությունը։ Այն այնքան շատ էներգիա է պարունակում, որ հալեցնում է առկա շատ հարաբերություններ, ձևափոխում է դրանք անսպասելի ձևով։ Ու ինչքան շատ է իշխանական ուժը, այնքան հեշտ են շիկանում ցանկացած ամուր կառույց ու հալված մետաղի նման կարող է ցանկացած ձև ստանալ։ Իշխանություն ունենալը խնդիր չէ, խնդիրը միշտ շրջապատն է՝ հալվելու պատրաստ շրջապատը. այդ իշխանությանը սիրելու, պաշտելու ու ենթարկվելու պատրաստ շրջապատը։ Ես միշտ հակառակն եմ եղել։

Չեմ սիրել խոնարհվողներին։ Եթե ձեզ թվում է, որ շրջապատը փոխվել է, չարաչար սխալվում եք։ Աշխատանքիս ընթացքում մի անգամ ասեցի «ոչ» բավականաչափ իշխանություն ունեցողին։ Բյուջեից փող էր ուզում, ասեցի՝ չէ, չկա։ Դարձել էր պատմություն, բոլորը զարմացած վերապատմում էին այս պատմությունը։ Չասեմ ով էր այդ անձը, որ ասածիս կոնտեքստը չփոխեմ. միայն նշեմ, որ իշխանություն կրող էր։ Հարգեք նրանց, որոնք պատրաստ են ձեզ ոչ ասելու։ Հարգեք դիմադրությունը, այնտեղ ավելի շատ ճշմարտություն կա, քան «միշտ պատրաստ» ասողների մոտ։

Ավարտելով էլ ավելացնեմ, որ ցանկացած նոր կառավարություն, ցանկացած նոր վարչապետ հանդիպում է իր առաջին դիմադրությունը ….. հանձինս կենտրոնական բանկի։ Ու սա իզուր չեմ ասում, տեսածիցս եմ ասում։ Մի անգամ նշել էի, չէ՞, որ մի քանի հեղաշրջման ժամանակ եմ աշխատել։ Աչքիս տեսածն եմ ասում։ տեսել եմ, թե ինչպես են պոպուլիստները գալիս խորհուրդներով՝ եկեք էլեկտրաէներգիայի սակագինը երկու անգամ իջեցնեք (բարեբախտաբար չարին այն ժամանակ), բայց ոռոգման ջուր սպառողների սակագինը իջեցրին՝ արդյունքում մինչև հիմա այդ տնտեսությունը պարտքերի տակ է ու հարկատուների հաշվին է յոլա գնում։ Կրկնվեմ, բոլորը փորձելու են դուր գալ։ Այս պահին միակ կառույցը, որ ինստիտուցիոնալ հակակշիռ է, կենտրոնական բանկն է։ Դատական համակարգը չի կայացել, որ նրան կոչեմ հակակշիռ։ Այն փորձելու է նոր տիրոջ նոր ծառա դառնալ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս