«Այս պահին խորհրդարանը ցրելու հիմքեր չկան». ԱԺ նախագահ Արա Բաբլոյան

«Եթե քաղաքական ուժերը կգան կոնսենսուսի, որ պետք է երկրում որոշակի փոփոխություններ կատարել, ինչ խոսք, դրանք կկատարվեն,- այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած Հայաստան Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով երկրում փոփոխությունների անցկացման անհրաժեշտությանը, ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և հավելեց,- Ամեն քաղաքական ուժ և կուսակցություն իրավունք ունի ունենալու իր դիրքորոշումը, և դրանք կարող են փոխվել կամ շտկվել միայն բանակցությունների արդյունքում»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Հանրապետական կուսակցության ղեկավարի փոփոխության վերաբերյալ նախկինում հնչեցված հայտարարությունների համաձայն փոփոխություն նախատեսվո՞ւմ է, Արա Բաբլոյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ օրակարգում կուսակցության նախագահի փոփոխության հարց չի քննարկվում:

«Կա՞ն հիմքեր ցրելու խորհրդարանը» հարցին ի պատասխան էլ՝ Արա Բաբլոյանն ասաց՝ այս պահին նման հիմքեր չկան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031