Հարևանին պատկանող տարածքում բացվող դարպասները՝ խնդրո առարկա

Գյումրու Գոգոլի 59 հասցեի բնակիչներ Կարապետյանները տարիներ շարունակ վիճաբանության մեջ են հարևան Մելքոնյանների հետ: Խնդրո առարկան Մելքոնյանների կողմից Կարապետյանների սեփական տարածքում բացվող դարպասներն են:

Հիշյալ խնդիրը կարգավորվել է իրավական հարթությունում: Համաձայն 2016 թ-ի դատավճռի, Մելքոնյանները պարտավորվել են փակել դարպասները, սակայն երկու տարի անց էլ այն դեռ չի փակվել:

«Այսօր» լրատվականը գրավոր հարցում է ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն այն մասին, թե դատավճռից երկու տարի անց պատասխանող կողմն ինչու չի կատարել քաղաքացիական հայցի վճիռը:

Տեսանյութեր

Լրահոս