«Ինչքան վարչապետն իրավունք չունի միջամտելու դատական համակարգին, այդքան էլ իրավունք չուն ՏԻՄ-երին միջամտի». Էդուարդ Շարմազանով

«Ալեն Սիմոնյանի այսօրվա նիստին մասնակցելը իրավական է և Ալեն Սիմոնյանը առաջիկա 7 օրվա ընթացքում հանդիասանալու է ԱԺ պատգամավոր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու փաստը:

Ըստ նրա` Սիմոնյանը կարող է 7 օրվա ընթացքում նոր դիմում բերել և ետ ստանալ մանդատը:

Հարցին, թե արդյոք այս ընթացքում նա պահպանո՞ւմ է նաև Երևանի ավագանու կարգավիճակը, Է.Շարմազանովը պատասխանեց, որ տեղյակ չէ, պետք է հարցնել իրավաբաններին կամ քաղաքապետարանին:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին` Է.Շարմազանովը նշեց, որ նա ընտրված քաղաքապետ է և նրան ձայն են տվել 70%-ից ավելի երևանցիներ:

ՀՀԿ ավագանու գաղտնի հանդիպման մասին Է.Շարմազանովը նշեց, որ տեղյակ չէ, ՀՀԿ օրակարգում Տարոն Մարգարյանի հրաժարականի հարց չկա:

Է.Շարմազանովը տարակուսեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի միջամտելու դատարական համակարագին, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքին.

«Ինչքան իրավունք չունի միջամտելու դատական համակարգին, այդքան էլ իրավունք չուն ՏԻՄ-երին միջամտի»:

168.amի դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ Տարոն Մարգարյանն ընտրվել է ընտրակեղծիքներով, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել շատերի մասին: Եթե կան փաստեր, խնդրեմ, թող նշեն»:

Հարցին` կա՞ն ռիսկեր, որ քաղաքապետարանում ստուգումներ կսկսվեն և Տարոն Մարգարյանի դեմ քրեական գործ կհարուցվի ու այդ պատճառով նա հրաժարական կտա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց միայն, որ Տ.Մարգարյանը լավ քաղաքապետ է:

 

Տեսանյութեր

Լրահոս