Ալեն Սիմոնյանը՝ մանդատից հրաժարվելու մասին

«Երեկվա իմ հայտարարությունը ենթադրում է, որ ես պայքարելու եմ, որպեսզի Երևանը չաղավաղվի և չշարունակվի այն քաղաքականությունը, որ տեղի է ունեցել մինչ օրս: Այս օրերին, այս քաղաքական իրավիճակում ես ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր հրաժարումը պատգամավորական մանդատից նշանակո՞ւմ է հայտ՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու համար:

Ըստ նրա` Տարոն Մարգարյանի հրաժարականը տրամաբանական շարունակությունն է ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած գործընթացների:

Ա.Սիմոնյանը նշեց, որ եթե Տարոն Մարգարյանի հրաժարականին հնարավոր լինի հասնել, ինքը կմտածի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու մասին:

Նա նշեց, որ Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցությունը բաղկացած է շատ հայտնի և ոչ քաղաքականացված մարդկանցից, որոնք իրենց չեն նույնացնում Հանրապետական կուսակցության գաղափարախոսությանն ու Հանրապետական կուսակցությանը:

Նա վստահեցրեց, որ «Ելք» խմբակցությունում չի քննարկվել Տ. Մարգարյանի հրաժարականի հարցը, և իր քայլը ինքն է որոշել` ելնելով օրերի սահմանափակ լինելուց, քանի որ ԿԸՀ-ի կողմից մանդատի տրամադրումից հետո 7 օրվա ընթացքում կարելի է հրաժարվել դրանից:

Տեսանյութեր

Լրահոս