Արման Թաթոյանը՝ Գարեգին Չուգասզյանի մասին
«Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին իսկ օրվանից սկսած նրա եղբայրն Ավետիք Իշխանյանի միջոցով ինձ հետ անձամբ կապի մեջ էր և հենց առաջին օրը մենք այց կազմակերպեցինք ՔԿՀ, խուցը անհապաղ փոխելու պահանջ էինք ներկայացրել, որովհետև այդ օրերին պայմանները մեզ չէր բավարարում, քանի որ պարոն Չուգասզյանը արդեն գտնվում էր հացադուլի մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով Գ.Չուգասզյանի հացադուլին:
Ըստ նրա` հացադուլից դուրս գալու պայմաններին լիարժեք ծանոթ է. «Մեր իրավասության սահմաններում ամեն ինչ անում ենք»: